
87
Provox XtraHME կասետը հեռացնելու համար պահեք կցորդասարքը
երկու մատներով և հանեք HME կասետը բռնակից (Նկ. 4):
2.2 Սարքի օգտագործման ժամկետը և
թափոնների հեռացումը
HME-ն միանգամյա օգտագործման սարք է և պետք է փոխարինվի 24
ժամը մեկ կամ ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության:
Միշտ հետևեք բժշկական խորհուրդներին և կենսաբանական վտանգներին
վերաբերող ազգային օրենսդրական պահանջներին օգտագործված բժշկական
սարքերի թափոնացման ժամանակ:
3. Լրացուցիչ տեղեկություններ
3.1 Համատեղելիություն մագնիսա-
ռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI)
հետազոտության հետ
MR-անվտանգ է. Այս սարքը չի պարունակում մետաղական տարրեր և չի
կարող փոխազդեցության ենթարկվել MRI դաշտի հետ:
Unregistered
copy